ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը շուրջ 24 ժամ է հոսանքազրկված են

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը մարտի 15-ի ժամը 13։00-ից շուրջ 24 ժամ հոսանքազրկված են։ Այս մասին հայտնել է գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Նրա խոսքով՝ խափանվել է նաև ջրամատակարարումը։ Ավագյանը նշել է, որ նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են․ «Մեկ ժամից կմիացնենք», սակայն ժամեր անց էլ էլեկտրամատակարարումը չի վերականգնվել։ Գրասենյակից ընդգծում են, որ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր մյուս տներն ու շինությունները լույս ունեն։ Այս փաստը լրացուցիչ հարցեր է առաջացնում։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններում աջակցություն էր հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար և ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին։