ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

Նոյեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որտեղ անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովը։ Նա մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» խորագրով փակ ձևաչափով կլոր-սեղան քննարկմանը, հանդիպումներ ունեցել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Փաշինյանը շփումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և այլոց հետ։

Գագաթնաժողովին մասնակցում են 47 պետությունների ղեկավարներ։ Այն ուղղված է մի շարք հարցերի քննարկմանը, այդ թվում՝ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմին, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող շարունակական հակամարտություններին, անկանոն միագրացիային, էներգետիկ, տրանսպորտին, համշխարհային առտրին վերաբերող հարցերին և այլն։