
Ցեղասպանության ժխտումը և հայ-թուրքական հարաբերությունների փակուղին
Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար հիշատակի և ինքնության պահպանման օր է։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում նշվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կարևոր է անդրադառնալ նաև Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը և Հայաստանի վերաբերյալ նկրտումներին։
Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը, որը դարասկզբին ներկայացվում էր որպես տարածաշրջանային համագործակցության խթան, իրականում իրենից ենթադրոմ է դիվանագիտական տակտիկա։ Պատմաբան Հայկ Դեմոյանի խոսքով, այս մոտեցումը երբեք չի արտահայտել Թուրքիայի իրական քաղաքական նպատակները։ Նրա դիտարկմամբ, Թուրքիան շարունակում է վարել հավակնոտ և ծավալապաշտական քաղաքականություն, ինչը դրսևորվում է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Սիրիայում, Հունաստանում և Կիպրոսում։
Հայ-թուրքական հարաբերություններում, Դեմոյանի գնահատմամբ, Թուրքիան օգտագործում է Հայաստանի պատրաստակամությունը՝ զիջումների գնալու բոլոր հարցերում։ Այս քաղաքականությունը, ըստ նրա, համաձայնեցված է Ադրբեջանի հետ, և նպատակ ունի առավելագույնը ստանալ Հայաստանից՝ առանց իրական փոխզիջումների։ Նա ընդգծում է, որ նույնիսկ այս զիջումներից հետո, Թուրքիան գործնական քայլեր չի ձեռնարկել՝ օրինակ, հայ-թուրքական սահմանը թեկուզ մասնակի բացելու ուղղությամբ։
Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշումը, ըստ պատմաբանի, վերջին տասնամյակում չի փոխվել։
Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ օգտագործելով դա որպես արտաքին քաղաքականության գործիք։ Նա դա անում է Ադրբեջաի հետ համաձայնեցված, և շարունակելու է Հայաստատանից առավելագույնը վերցնել։
Հայաստանի ներկայիս կշիռը, Դեմոյանի գնահատմամբ, շատ փոքր է, որպեսզի կարողանա ազդել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման վրա։
Պատմագետը ցեղասպանության ընդունման հարցում կարևոր է համարում Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը, որը գործնականում տեղի չի ունեցել։
Մենք չենք տեսել լուրջ գործակցություն Հայաստանի և Սփյուռքի միջև, քանի որ Սփյուռքում էլ կան կարծրատիպեր, որոնք վերաբերում են բուն Հայաստանի ընկալումներին, դրանք չհաղթահարվեցին և օրակարգում համահայկական կառույցի ստեղծումը, որ հայկական շահը կսպասարկեր աշխարհում , տեղի չունեցավ։
Այսպիսով, Թուրքիան շարունակում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել ուժի և ազդեցության վրա՝ օգտագործելով պատմական ժառանգությունը և տարածաշրջանային մարտահրավերները՝ իր նպատակներին հասնելու համար։