Տեր Արտաշեսը վերահաստատել է հավատարմությունը Եկեղեցուն
Մասյացոտնի թեմի՝ Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր երեկվա հայտարարության համար։
Երեկ Տեր Արտաշեսը հայտարարել էր, որ միանում է Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Նա մասնավորապես իր աջակցությունն էր հայտնել առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին և մյուս եպիսկոպոսներին։
Այսօրվա գրառման մեջ Տեր Արտաշեսը նշել է, որ հայտարարությունն արել է արտաքին ազդեցությամբ՝ «իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության հետևանքով», և այն չի արտահայտում իր իրական մտքերը ու համոզումները։
Հոգևորականը վերահաստատել է Մասյացոտնի թեմին հավատարմորեն ծառայելու պատրաստակամությունը։
