Մկրտիչ սրբազանի կալանքը փոխվել է տնային կալանքով

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի քրոջ որդու՝ Մկրտիչ սրբազանի կալանքը վերացվել է, և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է սահմանվել տնային կալանքը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025 թվականի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը և իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։

Քրեական վարույթը հարուցվել էր Արագածոտնի թեմի նախկին քահանա Արամ Ասատրյան Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների հիման վրա։ Ասատրյանը հայտարարել էր, որ թեմի առաջնորդը 2021 թվականին ստիպել է իրեն և մյուս քահանաներին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին։ Նման հայտարարությունների առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն ուշադրություն էր հրավիրել ՀՀ գլխավոր դատախազությունում։