Փաշինյանը կրկին սպառնացել է Ամենայն հայոց կաթողիկոսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ որոշ շրջանակներ փորձում են տեղափոխել Ամենայն հայոց կաթողիկոսությունը Հայաստանից, սակայն ինքը դա թույլ չի տալու։

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կիրականացվեն լրացուցիչ քայլեր՝ այդ նպատակին հակազդելու համար։ Նա նաև նշել է, որ պետական մարմինները մշտադիտարկում են բոլոր շարժումները, քննարկումները և նպատակները, որոնք կապված են կաթողիկոսության տեղափոխման փորձերի հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում կիրականացվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը։

Հարկ է նշել, որ ժողովի մասնակից մի շարք հոգևորականներ հունվարի 31-ին հրավիրվել էին Քննչական կոմիտե և այժմ նրանց նկատմամբ կիրառվում է երկրից բացակայելու արգելք։