ԳիտությունՀայաստան

Հայաստանում գիտնականները բացահայտել են գիտության համար 10 տեսակի նոր միջատներ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է, որ Հայաստանում գիտնականների կողմից արված հետազոտությունների արդյունքում նույնականացվել են ընդհանուր 72 տեսակի միջատներ։ Բացահայտվել է գիտության համար նոր 10 տեսակի միջատ։ Հետազոտության արդյունքում առաջին անգամ նաև Հայաստանում արձանագրվել են 43 այլ տեսակներ։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ նոր նկարագրված տեսակներ. Coleophora savenkovi, C. paracoriacea, C. rowecki, C. sanctuariella, C. lepida, C. iucunda, C. hispida, C. anomala, C. gorovanensis, C. finitima։

2019 և 2022 թվականներին Ջորջիո Բալդիցոնեն Ուրցաձորում և Գոռավանի ավազուտների ազգային արգելավայրում հետազոտական աշխատանքներ է իրականացրել։ Նա հետազոտություն է հրապարակել «Revue Suisse de Zoologie» գիտական հանդեսում։ Այդ հետազոտության մեջ էլ նա նշել է միջատների նոր տեսակների մասին։ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշված է նաև, որ այս բացահայտումները ընդգծում են Հայաստանի էկոհամակարգերում առկա հարուստ կենսաբազմազանությունը։ Ուրցաձորի և Գոռավանի տարածաշրջանները կենսական նշանակության բնակավայրեր են:

Հիմնադրամը նշում է նաև, որ այն ունի նաև բնապահպանական սպառնալիքներ, ինչպիսիք են գերարածեցումը և ռեսուրսների արդյունահանումը։