ԳիտությունՀայաստան

Ինչպե՞ս է Մետան ձևավորում մեր ապագան. արհեստական բանականությունից մինչև վիրտուալ կյանք

Մետայի վերջին թարմացումը վիրտուալ իրականության տեխնոլոգիաների մասին է։

Մետան մեծ ներդրումներ է անում վիրտուալ իրականության (VR) և ընդլայնված իրականության (AR) ոլորտում՝ ստեղծելով մետավերսի գաղափարը։

Ի՞նչ է սա:

Մետան փորձում է ստեղծել մի թվային աշխարհ, որտեղ մարդիկ կարող են շփվել, աշխատել, սովորել ու զվարճանալ առանց իրական աշխարհում ֆիզիկապես գտնվելու։ Սա կոչվում է մետավերս՝ ինտերնետի հաջորդ փուլ, որտեղ օգտատերերը մտնում են վիրտուալ միջավայրեր և կարող են «հանդիպել» միմյանց՝ ասես իրար դիմաց կանգնած լինեն։

Մետավերսը կարող է դառնալ ապագայի աշխատանքային միջավայր, ուսումնական կենտրոն կամ պարզապես մի տեղ, որտեղ ընկերները հանդիպում են վիրտուալ սրճարանում՝ առանց տնից դուրս գալու։

Երբ 2004-ին ստեղծվեց Facebook-ը, այն պարզապես սոցիալական ցանց էր՝ մարդկանց իրար կապելու համար։ Այսօր Մետան ձևավորում է ոչ միայն մեր առօրյա շփումները, այլև աշխատանքի, կրթության, զվարճանքի և նույնիսկ իրականության ընկալման ձևերը։ Ի՞նչ տեխնոլոգիաներ է զարգացնում Մետան, և ինչպե՞ս են դրանք ազդում մեր ապագայի վրա։

Մետա ընկերությունը  շարունակում է տեխնոլոգիական նորարարությունների ներդրումը։ Վերջին շրջանում ընկերությունը մի շարք կարևոր թարմացումներ է իրականացրել, որոնք վերաբերում են արհեստական բանականությանը, գաղտնիության պաշտպանությանը, բիզնես հնարավորություններին։

Մետան ներդրել է AI տեխնոլոգիաներ, որոնք այսօր կառավարում են մեր տեսած գովազդները, առաջարկվող բովանդակությունը և նույնիսկ ապահովում մեր տվյալների անվտանգությունը։

AI-ը կարողանում է կանխատեսել, թե ինչ նյութեր կհետաքրքրեն օգտատիրոջը։

Նոր սերնդի AI-օգնականները, ինչպիսիք են Meta AI-ն, օգնում են մեզ գտնել անհրաժեշտ ինֆորմացիա, իսկ չատբոտերն ավելի արագ են հայտնաբերում ու հեռացնում ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը։ Վիրտուալ տեխնոլոգիաների կիրառումը դեռևս այնքան մեծ տարածում չունի, որքան վերոնշյալ մյուս  թարմացումները, և ժամանակը ցույց կտա արդյոք մետավերսն իսկապես կփոխի մեր կյանքը այնպես, ինչպես ժամանակին փոխեցին սոցիալական ցանցերը, թե՞ կմնա ընդամենը փորձարարական տեխնոլոգիա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով