ԱշխարհԳիտություն

6 հոգուց բաղկացած կանանց խումբը կթռչի տիեզերք

Ամերիկյան Blue Origin տիեզերական ընկերությունն ապրիլի 14-ին տիեզերք կուղարկի 6 հոգանոց կանանցից բաղկացած խումբ։ New Shepard ծրագրի շրջանակում իրականացվելիք առաքելության ժամանակ տիեզերանավը կանանց դուրս կբերի Երկրի ուղեծիր: Ընդհանուր թռիչքը կտևի 11 րոպե, որից 4-ը՝ անկշռության պայմաններում:

Տիեզերական զբոսաշրջիկների թվում է նաև ընկերության սեփականատեր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսանցուն՝ հաղորդավարուհի Լորեն Սանչեսը:

Մյուս անդամներն են՝ CBS News-ի հաղորդավար Գեյլ Քինգը, իրավապաշտպան Ամանդա Նգուենը, օդատիեզերական ինժեներ Այշա Բովան, փոփ երգչուհի Քեթի Փերին, կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը։ Թռիչքը կկայանա Տեխաս նահանգի Launch Site One հարթակից։

Թռիչքի բարձրությունը ավելի քան 100 կմ է։ Նրանք անցնելու են Կարմանի գիծը, որը համարվում է տիեզերքի սկիզբը​։

Թռիչքը լիովին ավտոմատացված է, առանց օդաչուի, և անձնակազմը կվերադառնա Երկիր երեք պարաշյուտների օգնությամբ։ Առաքելությունն ունի ոչ միայն խորհրդանշական, այլև սոցիալական նշանակություն. այն կոչված է ընդգծելու գիտության, տիեզերքի և տեխնոլոգիաների բնագավառներում կանանց մասնակցության կարևորությունը:

Սեդա Մարտոյան