ՀայաստանՍոցիալական

Հայաստանում կստեղծվի կիբերանվտանգության ինքնավար մարմին

Հայաստանում շուտով կստեղծվի ինքնավար մարմին, որը կզբաղվի կիբերանվտանգության ոլորտով և կպաշտպանի անձնական տվյալների և թվային ինքնության անվտանգությունը:  Այս մասին Օգոստոսի 21-ին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունն այս քայլը նախատեսում է թվայնացման ռազմավարության մի մասի շրջանակում՝ հաշվի առնելով թվային հիգիենայի և էլեկտրոնային ծառայությունների օգտագործման ընթացքում առաջացող ռիսկերն ու հնարավոր վտանգները:

Նախատեսված կառույցը կանդրադառնա հաքերային հարձակումների, տվյալների արտահոսքի և այլ թվային սպառնալիքների կանխարգելմանը՝ ապահովելով քաղաքացիների տվյալների պաշտպանությունը և թվային միջավայրի անվտանգությունն ընդհանրապես:

Սեդա Մարտոյան