ՀայաստանՍոցիալական

Հայաստանում տղամարդիկ կանանցից ավելի շատ գումար են աշխատում

Հայաստանում շարունակում է զգալի մնալ տղամարդկանց և կանանց միջին աշխատավարձերի միջև տարբերությունը: Աշխատանքային տարիքի կանանց մոտ կեսն ընդգրկված է աշխատանքի շուկայում, սակայն նրանց հնարավորությունները հաճախ սահմանափակվում են ընտանեկան պարտականություններով, մասնավորապես երեխաների և ընտանիքի անդամների խնամքով:

Պետական հատվածում տղամարդկանց միջին աշխատավարձը կազմում է 265․000 դրամ, իսկ կանանցը՝ 174․000 դրամ։ Մասնավոր հատվածում տղամարդկանց միջին աշխատավարձը հասնում է 344․000 դրամի, իսկ կանանցը՝ 211․000 դրամի, այսինքն՝ տարբերությունը մոտ 132․000 դրամ է։

Մասնագետների խոսքով՝ կանայք տղամարդկանց համեմատ ցածր են վարձատրվում մի շարք պատճառներով։ Կարիերայի ընթացքում նրանք հաճախ դադարում են աշխատել՝ երեխայի ծննդյան արձակուրդի կամ ընտանեկան այլ պարտականությունների պատճառով, ինչն ազդում է կարիերայի աճի վրա: Երկրորդ՝ կանայք ոչ միշտ են համաձայնվում առաջխաղացման առաջարկներին, քանի որ բարձր պաշտոնը պահանջում է շատ ժամանակ ու ներգրավվածություն, ինչը դժվար է համատեղել ընտանեկան պարտականությունների հետ: Երրորդ՝ կանայք հիմնականում զբաղեցնում են փոխնախարի, փոխկառավարիչների կամ միջանկյալ ղեկավար պաշտոններ, մինչդեռ բարձր պաշտոններում գերակշռում են տղամարդիկ, ինչը հանգեցնում է աշխատավարձի և կարիերայի աճի նշանակալի տարբերությունների: