
Հայաստանում սիրողական որսի շրջանը սկսվում է նոր պայմաններով
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է հրաման, որը սահմանում է 2025–2026 թվականների որսի կենդանիների թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները՝ բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների։
Նախարարությունն ընդգծում է, որ որսորդները պարտավոր են պահպանել բոլոր անվտանգության կանոնները, որսը իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներով և խուսափել գերորսից։ Հատուկ ուշադրության կենտրոնում կլինի թույլատրելի չափաքանակների պահպանումը՝ Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական մարմինների մշտադիտարկմամբ։
Մանրամասն տեղեկություններ՝ որսի տեսակների, թույլատրելի չափաքանակների և ժամկետների մասին հասանելի են arlis.am կայքում։