
Նոր Նորքում հիմնվում է Երևանի առաջին ձորափնյա զբոսայգին
Երևանի քաղաքապետարանը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում՝ Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում, կառուցում է քաղաքային նոր զբոսայգի, որը առանձնահատուկ է իր տեղանքով ու տեսքով:
Այգին զբաղեցնում է 4.2 հեկտար տարածք և շրջապատված է կանաչ գոտիներով, խաղահրապարակով, ֆուտբոլի դաշտով, ամֆիթատրոնով, ճեմուղիներով և հեծանվուղիներով։ Աշխատանքների մեծ մասը արդեն կատարված է։
Այգու շինարարությունն սկսվել է 2023 թվականին։
Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև 2025 թվականի դեկտեմբեր:
Սա լինելու է Երևանում առաջին ձորափնյա զբոսայգին, որն ապահովելու է բնակիչների համար բացօթյա հանգստի և ժամանցի նոր հնարավորություններ։