ՀայաստանՍոցիալական

Մեկնարկել են Հավերժության տաճարի թեք մույթերի վերականգնման աշխատանքները

Շուրջ երկու ամիս է, ինչ սկսվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման երկրորդ փուլը, որի ընթացքում նորոգվում են Հավերժության տաճարի թեք մույթերը և վարչական մասնաշենքի տանիքը։ Հիմնանորոգման ընթացքում թե՛ թանգարանը, թե՛ հուշահամալիրը բաց են այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար։ Սկզբում իրականացվում է առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները։

Նախորդ տարվա առաջին փուլում բարելավվել են հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգերը։ Մասնավորապես, Եղևնիների պուրակում տեղադրվել է կաթիլային ոռոգման համակարգ։

Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որը հանդիսանում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից մեկը։

Սեդա Մարտոյան