ՀայաստանՍոցիալական

ԼՂ-ից տեղահանված անձինք ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները

Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձիները ստացել են վերջին մեկ տարվա չվճարված կենսաթոշակները։

Տեղահանվելուց հետո արցախցիները, բնակություն հաստատելով Հայաստանի մարզերից մեկում, դիմել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ ստանալու համար։ Սակայն առողջական խնդիրների պատճառով նրանք մեկնել էին արտերկիր, չստանալով իրենց գումարը։ Վերադառնալուց հետո պարզել էին, որ կենսաթոշակները բանկային քարտերին չեն փոխանցվել, իսկ նախարարությունից ստացել էին պարզաբանում, որ դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է:

Մարդու իրավունքների պաշտպանը միջնորդել է հարցի լուծման համար, և նախարարության հետ համագործակցության արդյունքում կատարվել են անհրաժեշտ քայլեր: Արդյունքում, տեղահանված անձանց չվճարված կենսաթոշակները ամբողջությամբ փոխանցվել են  վերջիններիս:

Սեդա Մարտոյան