
ArCa համակարգում խափանումներ են գրանցվել
«Արմենիան Քարդ» ընկերությունը տեղեկացնում է, որ ինտերնետ կապուղիների հետ կապված խնդիրների պատճառով Ecommerce գործարքները հասանելի չեն, իսկ ինտերնետ կապուղով սպասարկվող մյուս ծառայություններում նույնպես արձանագրվել են խափանումներ։
Ընկերությունից վստահեցնում են, որ մասնագետները աշխատում են խնդիրների լուծման ուղղությամբ։
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, երբ ArCa համակարգում խափանումներ են գրանցվում․ նախորդ ամիս ևս քաղաքացիները դժգոհում էին քարտային փոխանցումների և առցանց վճարումների անհասանելիությունից։
ArCa-ն Հայաստանի ազգային վճարային համակարգն է, որի միջոցով իրականացվում են տարբեր բանկերի և առցանց հարթակների գործարքները։ Նշենք, որ «ԱրՔայի» բաժնետոմսերի 55 %–ը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, 45 %–ը՝ առևտրային բանկերին` բացառությամբ «Մելլաթ բանկի» և «ՎՏԲ Հայաստանի»: