ՀայաստանՍոցիալական

Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Օգոստոսի 27-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Արսեն Թորոսյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Օգոստոսի 20-ին նա պաշտոնապես վայր դրեց իր պատգամավորական մանդատը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։

Մինչ այդ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Նարեկ Մկրտչյանը։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Նարեկ Մկրտչյանին նախատեսվում է նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում՝ Լիլիթ Մակունցի փոխարեն։

Սեդա Մարտոյան