
ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացները թվայնացվելու են 2026 թվականի հունվարի 1-ից
2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները ամբողջությամբ կանցնեն թվային համակարգի։ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում 2025 թվականի հունվարի 22-ին կատարված փոփոխությունների արդյունքում հերթագրումները և դիմումների ընդունումը նոր հարթակի միջոցով կիրականացվի։
ՆԳՆ Միգրացիոն ծառայության տեղեկացմամբ՝ migration.e-gov.am հարթակում հունվարի 1-ից ծառայությունը հասանելի չի լինի։ Նոր համակարգը թույլ կտա դիմումների նախնական ուսումնասիրություն կատարել։ Դրանից հետո միայն այնուհետև քաղաքացիները կկարողանան հերթագրվել՝ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու հայտերը ներկայացնելու համար։
Նախարարությունը ընդգծում է, որ թվայնացումը կնպաստի գործընթացի արագացմանը, հերթերի կրճատմանը և տվյալների ավելի անվտանգ պահպանմանը։ Դիմումատուները հնարավորություն կունենան նախապես պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը կպարզեցնի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու ընթացակարգերը և կթույլ տա ծառայությունն օգտագործել էլեկտրոնային եղանակով՝ առանց լրացուցիչ այցելությունների։
Սակայն, նոր համակարգի նախնական ուսումնասիրման փուլը կարող է խնդիրներ առաջացնել քաղաքացիների համար։ Դա նշանակում է, որ անձինք չեն կարող անմիջապես հերթագրվել՝ փաստաթղթերը ներկայացնելու համար։ Բացի այդ՝ սխալ լրացված ձևաթուղթը կրկին լրացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, ինչն էլ կարող է ուշացումների պատճառ դառնալ։
1990-ականներից քաղաքացիություն շնորհելու համար տուրքը մնացել էր1000 դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ 25 000 դրամ։ Բացի այդ՝ այժմ քաղաքացիություն ստանալու և դրանից հրաժարվելու համար տուրքը ավելացել է համապատասխանաբար մինչև 50 000 և 150 000 դրամ։