ՀայաստանՍոցիալական

Սեպտեմբերի 1-ից թղթային անաշխատունակության թերթիկները դուրս կգան գործածությունից

Սեպտեմբերի 1-ից գործարկվելու է նոր համակարգ՝ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման համար։ 

Նոր կարգավորմամբ, երբ անձը դադարեցնում է աշխատանքը՝ այդ թվում հղիության կամ ծննդաբերության հիմքով, թերթիկների համար այլևս փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի։ Անձը դիմելու է բժշկական կազմակերպություն, և նրա անվամբ էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ կբացվի առողջապահական համակարգում, որը ինքնաշխատորեն կփոխանցվի Միասնական սոցիալական ծառայությանը։ Նույն համակարգը տվյալները կփոխանցի նաև ՊԵԿ-ին, և գործատուն կհասցնի համապատասխան տեղեկություն աշխատողին։

Անաշխատունակության թերթիկի փակման պահից ՊԵԿ-ը ինքնաշխատ կերպով կտրամադրի նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալները՝ նախորդ 12 ամսում ստացված եկամուտների վերաբերյալ, և համակարգը ավտոմատ կկատարի հաշվարկը։ ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը կհանձնվի քաղաքացին ընտրած բանկի միջոցով, իսկ գործատուի վճարման բաժինն ինքնաշխատորեն կփոխանցվի աշխատավարձի հետ միասին։ Եթե քաղաքացին չունի գործող բանկային հաշիվ, բացվում է նոր հաշիվ՝ նպատակային վճարումների համար։

Նույն համակարգով նշանակվելու է նաև չաշխատող անձանց մայրության նպաստը, հիմնված էլեկտրոնային առողջապահական տվյալների վրա։ Հաշվարկից հետո քաղաքացին կստանա ծանուցում, իսկ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի e-social.am հարթակում՝ գրանցում և նույնականացում անցնելուց հետո։

Այսպիսով, եթե անաշխատունակության կամ արձակուրդի առաջին օրը սկսվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, քաղաքացին որևէ լրացուցիչ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա։ Միայն որոշ բացառիկ դեպքերում՝ մահվան պատճառով չվճարված գումարների, դատական ակտի հիման վրա կամ սահմանափակ տեղեկատվություն ունեցող անձանց համար, դիմում պետք է  ուղարկվի Միասնական սոցիալական ծառայությանը։

Սեդա Մարտոյան