ՀայաստանՍոցիալական

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում 2028 թվականից բուհերում և գիտական կազմակերպություններում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նոր փոփոխություններ են սպասվում։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների հիմնական դրույթները։ 

Նախարարի խոսքով՝ օրենքը ավելի ճկուն կդարձնի գիտական կազմակերպությունների ձևերը, ու հստակ կտարանջատի, թե որոնք են հանրային և որոնք՝ մասնավոր:

Նոր լիցենզավորման պահանջները կսկսեն գործել 2028-ից։ Այս ժամանակահատվածը հնարավորություն կտա բուհերին և գիտական կենտրոններին հարմարվել օրենքի պահանջներին, կատարել անհրաժեշտ փոփոխություններ իրենց ծրագրերում ու կազմակերպչական կառուցվածքում, ստեղծել նոր մասնագիտություններ և ներգրավել միջազգային փորձագետների։

Նախարարը ընդգծել է, որ անցումային դրույթները մանրամասնորեն կտեղեկացվեն բոլոր բուհերին և գիտական կենտրոններին, և բոլոր ենթաօրենսդրական ակտերը կդրվեն քննարկման, որպեսզի կրթական և գիտական կառույցները նախապես տեսանելիություն ունենան իրենց համար։

Այս նոր կարգավորումների արդյունքում մասնավոր գիտական կազմակերպությունները ևս կկարողանան պաշտոնապես հաստատվել և ազատորեն զարգանալ, ինչը մինչև հիմա հաճախ դժվար էր իրականացնել։

Սեդա Մարտոյան