ՀայաստանՍոցիալական

Մինչև տարեվերջ Գորիսում գործող Կարմիր խաչի գրասենյակը կփակվի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մինչև 2025 թվականի ավարտը կդադարեցնի իր գործունեությունը Գորիսում։ Սրա մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում կազմակերպության գրասենյակի ղեկավար Դաֆնե Մարենը։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին տարածաշրջանում լարվածությունը նվազել է, և վտանգավոր սրացումների նշաններ այս պահին չկան։ Նշում են, որ բացի այդ, աշխարհում մարդասիրական ծրագրերի ֆինանսավորումը բարդացել է, և ստիպված ենք հարմարվել նոր պայմաններին։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն Հայաստանի սահմանամերձ համայնքներում շարունակում է մնալ ակտիվ և ծրագրերը կշարունակվեն Երևանի գրասենյակից։ Նա հավելել է, որ Հայաստանը փոքր երկիր է, և դա իրենց թույլ է տալիս մայրաքաղաքից հասնել բոլոր մարզեր։

Կազմակերպությունը խոստանում է շարունակել մարդասիրական ծրագրերը տարբեր մարզերում՝ դրանք հարմարեցնելով առկա կարիքներին։