
Հայտնի է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը
Այսօր ներկայացվեց հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը։
Արտոնությունները կվերաբերվեն մի քանի տոմսային փաթեթների՝ ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին։
Հանրային տրանսպորտից անվճար կօգտվեն՝
- մինչև 7 տարեկան երեխաները,
- միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականները,
- միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողները,
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
- պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձինք,
- նպաստառուները, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից,
- նախկին ԽՍՀՄ հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և փառքի 3 աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,
- 4 և ավելի երեխաներ ունեցողները։
Հանրային տրանսպորտից զեղչային համակարգով կօգտվեն՝
- 8-18 կամ 17 տարեկաններ 20% զեղչ,
- 63 տարեկանը լրացած թոշակառուները 30% զեղչ,
- ուսանողները՝ անկախ հաշվառման վայրից 15% զեղչ,
- «Փարոսի» շահառուները 20% զեղչ։
Շուշան Ասրյան