
Հայաստանը 2025 թվականի առաջին կիսամյակում ստացել է 17 մլն դոլար մարդասիրական օգնություն
2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանին տրամադրվել է շուրջ 17 միլիոն դոլար մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 75%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ գլխավոր օգնությունը եկել է Միացյալ Նահանգներից, Չինաստանից և Իտալիայից, սակայն Հայաստանում նախորդ տարիներին մեծ աջակցություն է ստացել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից:
Այս տարվա տվյալներով՝ մարդասիրական օգնության հիմնական մասը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության արտադրանքները՝ մոտ 9,5 միլիոն դոլար, այնուհետև մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ շուրջ 1,9 միլիոն դոլար, և վերգետնյա, օդային ու ջրային տրանսպորտի միջոցներ՝ մոտ 1,5 միլիոն դոլար:
Ամերիկյան Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել են ամենաշատ օգնությունը՝ շուրջ 4,6 միլիոն դոլար (մոտ 27% ընդհանուրի)։ Օգնությունը նախորդ տարվա համեմատ աճել է 11%-ով։ Երկրորդ տեղում է Չինաստանը՝ մոտ 2,5 միլիոն դոլար (15%), 2,6 անգամ աճ, իսկ երրորդը Իտալիան է՝ շուրջ 1,8 միլիոն դոլար (11%), 26%-ով աճ: