ՀայաստանՍոցիալական

Սևանա լճի մակարդակը և ջրամբարների լցվածությունն իջել են

ՀՀ Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900 մ 52 սմ, ինչը մեկ սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է Հրազդան գետից ջրի օգտագործումը ոռոգման համար՝ 108 մլն խմ-ից մինչև 155 մլն խմ, իսկ Արփա–Սևան թունելով ջրի մուտքերը նվազել են՝ 176 մլն խմ-ից մինչև 101 մլն խմ:

Նվազել է նաև երկրի խոշորագույն ջրամբարների լցվածությունը՝ Ախուրյան՝ 232 → 177 մլն խմ, Ապարան՝ 177 → 16,3 մլն խմ, Ազատումին՝ 26,2 → 17,9 մլն խմ, Մարմարիկին՝ 363 → 185 մլն խմ։

Ջրի թափանցիկությունը այս տարի լավ է՝ Մեծ Սևանում 4,8 մ, Փոքր Սևանում 5,6 մ, ինչը նշանակում է, որ ջուրը բավականին մաքուր է:

Թթվածնի մակարդակը մակերևութային և միջին շերտերում լավ է (6 մգ/լ-ից բարձր), իսկ խորքային շերտերում մի փոքր ցածր է (1,1–5,5 մգ/լ), ինչը նշանակում է, որ խորքում հնարավոր է թթվածնի պակաս գրանցվի։