ՀայաստանՍոցիալական

Հայաստանի սահմանամերձ գոտիներում հանքագործությունը կխստացվի

Հայաստանի սահմանամերձ տարածքներում ուսումնասիրություն կամ հանքային արդյունահանում իրականացնելու համար ընկերությունները պետք է ներկայացնեն նաև Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների համաձայնությունները։ Մաքսային հսկողության գոտում պահանջվելու է նաև մաքսային մարմնի հավանությունը։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով սահմանվում է լիակատար արգելք սահմանամերձ գետերի հունից ավազ և խառնարանային խառնուրդ արդյունահանելու համար։ Խախտման դեպքում նախատեսվում է 20 մլն դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում։

Փոփոխությունները նպատակ ունեն կանխել գետերի հուների փոփոխությունը, այդ թվում՝ Արաքսի դեպքում, ինչպես նաև նվազեցնել սահմանամերձ էկոհամակարգերի վնասները և անվտանգային ռիսկերը։

Կառավարությունը ութ ամսում պետք է հաստատի ենթաօրենսդրական ակտերը։ Գործող ընկերություններին տրվում է 90 օր՝ GPS և այլ տեխնիկական պահանջներին համապատասխանելու համար։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր Հենրիկ Աբրահամյանին պատկանող ընկիերության կեղմից ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով փոխվել էր Արաքսի հունը։