
Բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքում պատիժ կսահմանվի
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց բուժաշխատողների նկատմամբ հարձակումների համար խիստ պատիժներ սահմանող նախագծին։ ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվում է նոր հոդված, որով պատասխանատվություն կսահմանվի բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։ Այն կպատժվի տուգանքով, հանրային աշխատանքներով, ազատության սահմանափակմամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` կախված կոնկրետ դեպքից։ Օրինակ՝ բռնության սպառնալիքի դեպքում նախատեսվում է ինչև երկու տարի ազատազրկում։
Նախաձեռնության հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։ Նախագիծը կընդգրկվի առաջիկա լիագումար նիստի օրակարգում։ Վերջին տարիներին Հայաստանում հաճախակի են եղել բուժաշխատողների նկատմամբ հարձակումներն ու խոչընդոտումները։