
Երևանում հայրենիքի համար զոհված կամ վիրավորված անձանց ընտանիքները կազատվեն գույքահարկից
Երևանի ավագանին նոր որոշում է ընդունել․ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ վիրավորված անձանց ընտանիքները կստանան գույքահարկի արտոնություններ։
Որոշումը վերաբերում է նրանց, ովքեր մասնակցել են Արցախի կամ Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին, եղել են շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, կամ տարբեր հատուկ առաջադրանքների ընթացքում ստացել են վիրավորումներ։
Արտոնությունը տարածվում է նաև առաջին և երկրորդ խմբի զինհաշմանդամների վրա, մարտական գործողությունների հետևանքով գերեվարվածների ընտանիքների վրա և անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա։
Այս քայլը միտված է աջակցել այն ընտանիքներին, որոնք ամենամեծ զոհողություններն են տվել Հայաստանի անվտանգության համար։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը վերջերս նաև որոշել էր՝ նույն խմբերի ընտանիքները ազատել աղբահանության վճարներից