
Արարատի մարզի Ուրցաձոր և Նոր Ուղի բնակավայրերում կառուցվում են մանկապարտեզներ
Արարարտի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր և Նոր Ուղի բնակավայրերում կառուցվող նոր մանկապարտեզների շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին։
Ուրցաձորում հիմնանորոգվում է մանկապարտեզի նախկին շենքը, որը վաղուց չի գործել։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունը բաղկացած է 4 խմբից և կարող է ընդունել 120 երեխայի։
Նոր Ուղի գյուղում կառուցվում է 3 առանձին խումբ ունեցող մանկապարտեզ՝ նախատեսված 90 երեխայի համար։ Այս բնակավայրում մանկապարտեզ չի գործում։
Ծրագիրը իրականացվում է Վեդու համայնքի աջակցությամբ և Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով։