ՀայաստանՍոցիալական

Ապագա թոշակառուները կարող են ստանալ իրենց աշխատավարձի 40%-ի չափ աշխատավարձ

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները թոշակի անցնելիս կստանան իրենց վերջին աշխատավարձի մոտ 40 տոկոսին համարժեք գումար։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ ֆոնդերի նպատակն է քաղաքացիների խնայողությունները պաշտպանել գնաճից և ապահովել կայուն եկամուտ։ Դրանք ներդրումներ են կատարում հիմնականում պետական պարտատոմսերի նման քիչ ռիսկային ակտիվներում։ Վերջերս ԱԺ-ն թույլ է տվել ֆոնդերին իրենց միջոցների 10 տոկոսը ներդնել տնտեսության իրական հատվածում։

Ներկայումս կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը, գնաճով ճշգրտված, կազմում է շուրջ 7 տոկոս։ Գալստյանի հաշվարկներով՝ այն քաղաքացիները, որոնք սկսում են աշխատել 20 տարեկանից և թոշակի են անցնում 63–65 տարեկանում, կստանան ավելի բարձր կենսաթոշակ, քան այսօր մեծահասակ սերունդը։

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով