ՀայաստանՍոցիալական

Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Ազգային ժողովը ընտրեց Արմեն Դանիելյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նոր դատավոր։ Քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնցից 65-ը կողմ են քվեարկել Դանիելյանի թեկնածությանը, մեկ պատգամավոր աջակցել է Լուսինե Աբգարյանին, իսկ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունը ձայն չի ստացել։

Դատավորի թեկնածուներին առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ ընտրությունը խորհրդարանում տեղի է ունեցել բաց և հաշվիչ հանձնախմբի ներկայացրած տվյալներով։

Արմեն Դանիելյանը ծնվել է 1967 թվականին։ 1991-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ 1996-ին՝ իրավագիտության ֆակուլտետը։ Նրա մասնագիտական ընդհանուր ստաժը կազմում է ավելի քան 30 տարի, որից 23-ը՝ որպես դատավոր։ 2003-ից աշխատում է Վերաքննիչ քրեական դատարանում, իսկ 2024-ից հանդիսանում է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Սեդա Մարտոյան