ՀայաստանՍոցիալական

ՀՀ կառավարությունը հաստատեց ոստիկանության հատուկ միջոցների կիրառման կանոնները

ՀՀ կառավարությունը հաստատել է ոստիկանության հատուկ միջոցների կիրառման նոր կանոնները, որոնք սահմանում են, թե երբ և ինչպես կարելի է օգտագործել լուսաձայնային, արցունքաբեր գազով և էլեկտրաշոկային սարքեր։

Նախկինում հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանված էր օրենքով, բայց այն հաճախ բացթողումներով ու խախտումներով էր ուղեկցվում։ Կիրառման ընթացքում գրանցվում էին դեպքեր, երբ լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ էին օգտագործվում մարդկանց շատ մոտ տարածություններում, ինչի ադյունքում վերջիններս վիրավորվում էին։ Ավելի վաղ, Ազգային ժողովի մոտ լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով մեկ տղամարդ լուրջ վնասվածք էր ստացել։ Այժմ օրենքով սահմանվում է, որ լուսաձայնային նռնակները այժմ թույլատրվում է օգտագործել մարդկանցից ոչ ավելի, քան 2,5 մետր, արցունքաբեր գազով նռնակները՝ առնվազն 40 մետր հեռավորության վրա։ Էլեկտրաշոկերը կկիրառվեն առավելագույնը երեք վայրկյան, և դրանցով հարվածներ հասցնել գլխին կամ ներքին օրգաններին արգելվում է։ Մահակով հարվածներ հասցնելը գլխին, պարանոցին կամ կենսական կարևոր օրգաններին նույնպես արգելվում է։

Ավելի վաղ Լեմկինի ինստիտուտը ևս մտահոգություն է հայտնել, նշելով, որ Հայաստանում նախկինում ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության ագրեսիվ գործելաոճը խնդիրներ է ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։