ՀայաստանՍոցիալական

Հայաստանի ԱԱԾ-ն 190 հազար դոլարով մեքենաներ է գնել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պայմանագիր է կնքել «Կապիտալ Մոտորս» ընկերության հետ և ձեռք բերել Kia K4 մոդելի 7 սեդան։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 73,5 միլիոն դրամ՝ մոտ 190 հազար դոլար։

Նոր ավտոմեքենաները սև գույնի են, համալրված են 1,6 լիտր բենզինային շարժիչով և 128 ձիաուժ հզորությամբ։

Kia K4-ը նոր մոդել է, որը ներկայացվել է 2024 թվականի գարնանը և արդեն համարվում է Kia Forte-ի հաջորդը։

Ավելի վաղ՝ 2025 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ջրկիր մեքենաներ, ամենագնացներ ու փիքափներ է ձեռք բերել՝ ընդհանուր 13 ավտոմեքենայի համար վճարելով 140․7 մլն դրամ (մոտ 365 հազար ԱՄՆ դոլար)։ Ավտոմեքենաների մատակարարները 2-ն են՝ «Մեգնա» ՍՊԸ և «Կարկոմավտո» ՍՊԸ, որոնց հետ պայմանագրերը ԱԱԾ-ն կնքել է նույն օրը՝ հունիսի 25-ին։

Այսինքն՝ երեք ամսվա ընթացքում ԱԱԾ-ն արդեն շուրջ 550 հազար դոլարի մեքենա է գնել։