ԱրցախՍոցիալական

Արցախցիների համար կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ

Նոյեմբերի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկազմակերպվի «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը։ Կլինեն հանդիպումներ գործատուների և աշխատանք փնտրողների միջև։ Միջոցառումների և դասընթացների միջոցով մասնակիցներին հնարավորություն կտրվի նաև հմտություններ ձեռք բերել աշխատանք գտնելու ուղղությամբ։

Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանում, ինչպես նաև նպաստել աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածությանը։

ՊԵԿ-ի՝ 2024 թվականի հոկտեմբերին հրապարակված տվյալի համաձայն՝ ներկայումս Հայաստանում շուրջ 16 000 գրանցված արցախցի աշխատող կա։