Ամասիա համայնքում ենթակառուցվածքներ են բարելավվում
Շիրակի մարզի Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը, որոնք իրականացվում են պետություն-համայնք համագործակցության շրջանակում։
Վերջին տարիներին Աղվորիկ, Արդենիս, Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ և Շաղիկ գյուղերում արդեն նկատելի են փոփոխություններ. ըստ մարզպետի աշխատակազմի, 2018 թվականից համայնքում իրականացվել է մոտ 550 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 289 միլիոնը պետության կողմից համաֆինանսավորվել է։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ընդգծել է, որ ծրագրերը թույլ են տալիս համայնքի բնակիչներին ընդլայնել տնտեսությունները և բարելավել կյանքի պայմանները՝ անկախ բնակավայրի հեռավորությունից:
Տեղում իրականացվում են ճանապարհաշինական, ջրագծման աշխատանքներ։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվում են բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր, հենց Ամասիայի տարածաշրջանի մի շարք բնակավայրերում առանձին տնտեսություններ, օգտվելով գյուղատնտեսության աջակցության տարբեր ծրագրերից, կարողացել են ընդլայնել տնտեսությունները, — նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Ամասիա խոշորոցված համայնքը ներառում է տասնինը վարչական միավոր ունեցող գյուղեր՝ Ամասիա, Արեգնադեմ, Գտաշեն, Կամխուտ, Ողջի, Բյուրակն, Մեղրաշատ, Հովտուն, Բանդիվան, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զառիշատ, Ծաղկուտ, Շաղիկ, Զորակերտ, Բերդաշենև Ջրաձոր։
