ԱրցախՍոցիալական

Սեպտեմբերի 19-ը կնշվի որպես Արցախի ժողովրդի բռնի տեղահանության օր

Այսօր՝ սպտեմբերի 19-ին լրանում է Արցախի ժողովրդի բռնի տեղահանության և հայաթափման երկրորդ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվեց շուրջ 105 հազար արցախահայ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ սեպտեմբերի 19-ը պաշտոնապես սահմանվել է որպես «Արցախի ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր»։ ԱԺ հայտարարության մեջ նշվում է, որ այդ օրը դաջված է Արցախի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Օրենքի ընդունմամբ ցանկանում են ընդգծել Արցախի ժողովրդի պայքարը իր իրավունքների ճանաչման և արժանապատիվ կյանքի համար։

2022 թվականի նույն օրը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ, որոնցից 181-ը՝ զինծառայող։ Եվս 15-ը համարվում է անհետ կորած։ Պաշտոնական տվյալներով ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, նրանցից 8-ը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են։

Արցախում ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան. բնակչությունը ստիպված էր ապրել առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, իսկ ջրի պաշարները սպառման եզրին էին։

Հարձակման առաջին օրվա՝ սեպտեմբերի 19–ի հետևանքով մեկ օրում Արցախում զոհվեց ավելի քան 240 մարդ։ Սեպտեմբերի 20–ին ընդունվեց կրակի դադարեցման առաջարկություն, իսկ սեպտեմբերի 21–ին, 25–ին և 29–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպումներ անցկացրին՝ քննարկելու հումանիտար հարցերը։ Սեպտեմբերի 24–ին սկսվեց արցախցիների զանգվածային բռնի տեղահանությունը։