Էդգար Հունանյանը ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Էդգար Հունանյանը ազատվել է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ Հրամանագիրը ընդունվել է վարչապետի առաջարկությամբ՝ հիմնված Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի վրա։
Հիշեցնենք, որ Էդգար Հունանյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել էր 2024 թվականի հուլիսից։ Պաշտոնին նշանակվելու առաջարկը կրկին արել էր վարչապետը։
Մինչ այդ Հունանյանը եղել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ–շտաբի պետ։
