ՀայաստանՍոցիալական

Նոր խարդախություններ այս անգամ «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում

ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ վերջին շրջանում «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի օգտատերերը ստանում են կեղծ ծանուցումներ՝ իբր իրենց հաշիվների խախտումների կամ վերագործարկման մասին։ Նման հաղորդագրություններում օգտատերերից պահանջվում է անցնել ուղարկված հղումով և մուտքագրել օգտանունը ու գաղտնաբառը։

Իրականում այս կայքերը նմանակում են սոցիալական ցանցերի էջերը, իսկ հանցագործները այդ եղանակոց փորձում են գողանալ անձանց տվյալները։ Այդ կերպ նրանք կարող են փակել օգտատիրոջ հաշիվը և հետագայում օգտագործել այն խարդախության կամ շորթման նպատակով։

Մասնագետները զգուշացնում են, որ «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի պաշտոնական ծանուցումները երբեք չեն պահանջում մուտք գործել կասկածելի հղումներով կայքեր կամ տրամադրել գաղտնաբառերը։