ՀայաստանՍոցիալական

Մաքսային վճարները Հայաստանում կիրականացվեն մեկ համակարգով

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում, որոնք նպատակ ունեն մաքսային վճարները դարձնել ավելի պարզ և արդյունավետ։ Նախագծի կենտրոնում կանգնած է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգը։ Սա նշանակում է, որ ապրանքներ ներմուծող կամ արտահանող ցանկացած անձ կամ կազմակերպություն կարող է իր բոլոր մաքսային վճարները կատարել մեկ հաշվից, անկախ այն մաքսային մարմնից կամ վճարի տեսակից, ինչը հեշտացնում է դրամական միջոցների հոսքի վերահսկումը։

Նոր համակարգը թույլ կտա յուրաքանչյուրին ստանալ անհատական հաշիվ բոլոր վճարների համար, ավտոմատ հաշվել ու վճարել տույժերը և գերավճարները, ինչպես նաև ինքնուրույն կատարել պարտավորությունները՝ առանց լրացուցիչ քայլերի։ Այն կդյուրացնի գումարների վերադարձի և գերավճարների տնօրինման ընթացակարգերը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշել է, որ նախագիծը կարևոր է հաշվառման պարզեցման և վճարումների վերահսկման համար, իսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով