
Գյումրիից դեպի Եվրոպա կանոնավոր չվերթներ են իրականացվում
Սեպտեմբերի 30-ից Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանը սկսել է սպասարկել նոր կանոնավոր ուղղություն՝ դեպի Լառնակա, Կիպրոս: Այս մասին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախարարի տեղեկացմամբ՝ առաջին չվերթով Գյումրիից Լառնակա է մեկնել 98 ուղևոր, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23 ուղևոր:
«Շիրակ» օդանավակայանի մամուլի ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ նաև հինգշաբթի և կիրակի օրերին:
Չվերթերը կիրականացնի հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը: Սա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Եվրոպա առաջին կանոնավոր ուղիղ չվերթն է, որը մեծ նշանակություն ունի քաղաքի և ողջ մարզի համար՝ նպաստելով տուրիզմի և տնտեսական կապերի զարգացմանը: