
Գեղարքունիքի մարզում 8 փողոց է հիմնանորոգվում
Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ներքին Գետաշեն գյուղում միաժամանակ հիմնանորոգվում է ութ փողոց։
Հիմնանորոգվող փողոցները գտնվում են գյուղի մի շարք թաղամասերում՝ Ներքին Դուրան, Վերին Դուրան, Վերին Դեմեր, Ներքին Դեմեր, Վանք և Կենտրոն։ Աշխատանքները ներառում են ասֆալտապատում և ջրահեռացման համակարգի տեղադրում։ Այս պահին աշխատանքների 40 տոկոսը ավարտվել է։ Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ փողոցները ամբողջությամբ կնորոգվեն։
Գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանի խոսքով՝ ծրագիրը կյանքի է կոչվում կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Գումարի կեսը տրամադրել է կառավարությունը, մյուս կեսը՝ համայնքը։
Մինչ այդ՝ սեպտեմբերի 30-ին, Մարտունի քաղաքում կատարրվել էին կոյուղու արդիականացման աշխատանքներ։ Հիմնանորոգումների պատճառով փողոցները փակվում են։
Տեղացիները նշում են, որ թեև որոշ անհարմարություններ կան, սակայն սպասում են, որ աշխատանքների ավարտից հետո համայնքի ճանապարհներն ու կոմունալ համակարգերը զգալիորեն կբարելավվեն։