ՀայաստանՍոցիալական

Երկրորդ սերնդի թղթադրամները դուրս կգան շրջանառությունից

Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ քաղաքացիները 2026 թվականի ապրիլի 15-ից հետո կարող են ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերում, ինչպես նաև Կենտրոնական բանկում, անվճար և առանց որևէ սահմանափակման փոխանակել երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները։

Կենտրոնական բանկը հիշեցնում է, որ դեռևս 2025 թվականի ապրիլի 28-ին հայտարարվել էր, որ 2026 թվականի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները՝ 1000, 5000, 10.000 և 20.000 դրամ անվանական արժեքով՝ Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի պատկերներով, ֆիզիկական մաշվածության պատճառով դուրս կգան շրջանառությունից։

ԿԲ-ի պարզաբանմամբ՝ դեռ 2017 թվականի հուլիսի 11-ին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն դեպքում, երբ դրամաշրջանառության մեջ ներդրվեն երրորդ սերնդի թղթադրամները։

Մարինա Գրիգորյան