Երևանում 10 բալանոց խցանումներ են
Երևանում տեղացող առատ ձյունից հետո երթևեկությունը գրեթե կանգ է առել։ Yandex քարտեզի տվյալներով՝ մայրաքաղաքում գրանցվել են 10 բալանոց խցանումներ։
Խցանումները տարածված են քաղաքի հիմնական հատվածներում՝ Կենտրոնում, Արաբկիրում, Նորք-Մարաշում, Շենգավիթում, Էրեբունիում և մի շարք այլ վարչական շրջաններում։
Տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածությունը նկատվում է հատկապես հիմնական խաչմերուկներում և կամուրջների հատվածներում, ինչի հետևանքով ավտոմեքենաների տեղաշարժը դանդաղել է կամ որոշ հատվածներում գրեթե անհնար է դարձել։
Խցանումների պատճառ է դարձել ոչ միայն առատ ձյունը, այլև դրա պատճառով տարբեր հատվածներում տեղի ունեցած ավտովթարները։ Այս պահին դրանց թիվը մեկ տասնյակից ավել է։
Yandex-ի տվյալներով՝ իրավիճակը գնահատվում է առավելագույն՝ 10 բալ, ինչը վկայում է երթևեկության լուրջ խնդիրների մասին։
Վարորդներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային երթուղիներ կամ հետաձգել երթևեկությունը մինչև խցանումների թուլացումը։
