ՀՀ ավտոճանապարհները բաց են. կան մասնակի սահմանափակումներ
Հունվարի 24-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Միաժամանակ նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տեղեկացվում է, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները՝ ապահովելու երթևեկության անվտանգությունը։
Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վարորդներին հորդորվում է պահպանել երթևեկության կանոնները և ապահովել տրանսպորտային միջոցների ձմեռային տեխնիկական համապատասխանությունը։
