ՀայաստանՍոցիալական

Մի շարք բնակավայրերում ժամանակավորապես կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 26-ին մի շարք քաղաքներում ժամանակավորապես կդադարեցվի ջրամատակարարումը։ Մասնավորապես․

1․ Եղեգնաձոր քաղաքում ժամը 11:00-15:00-ն ջուր չի լինի Լևոնյան, Իսակովի և Ավագյան փողոցներում։
2․ Վայք քաղաքում ժամը 10:40-13:00-ն կդադարեցվի Շահումյան փողոցի ջրամատակարարումը։
3․ Գորիս քաղաքում ժամը 10:00-20:00-ն ջուր չի լինի Արցախյան խճուղում, Մ. Մաշտոցի և Գալստյանի փողոցներում։
4․ Վանաձոր քաղաքում ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Տիգրան Մեծի, Մյասնիկյան, Թատերական, Հովհաննես Թումանյանի և Գրիգոր Լուսավորչի փողոցների ջրամատակարարումը։
5․ Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած և Ծաղկալանջ գյուղերում ժամը 11:30-20:00-ն ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։

Բացի այդ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Շատին բնակավայրով անցնող Սատնաղբյուր 273 մմ տրամաչափի մայր ջրատարի վրա առկա կարգավորման փականները մինչ օրս փակ վիճակում են պահվում բնակիչների կողմից, ինչի հետևանքով ընկերության աշխատակիցները չեն կարողանում իրականացնել փականի բացման կամ փակման աշխատանքները։

Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ սույն թվականի հունվարից մինչև մարտի 1-ը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ։ Ընկերությունը ներկայացրել է ջրամատակարարման ժամանակավոր գրաֆիկ․

1․ Ժամը 24:00–14:00 և 18:00–24:00 ջրամատակարարում կստանան Սպանդարյան, Խանջյան, Խաչատրյան, Մյասնիկյան, Իսահակյան, Օրբելի, Իսրայել Օրի, Թումանյան, Կոմիտաս, Բաղրամյան, Նալբանդյան, Գագարին, Մշեցի, Վ. Գևորգյան, Վայքի, Աթարբեկյան փողոցներն ու նրբանցքները, ինչպես նաև Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2, Միկոյան 3 բազմաբնակարան շենքերը։

2․ Ժամը 24:00–10:00 և 17:00–24:00 ջրամատակարարում կստանան Թամանցիներ, Տեր-Առաքելյան, Մուրացան, Գլաձորյան, Ալավերդյան, Զ. Վարդան, Սյունիք, Հարավ-արևելյան, Հարավ-արևմտյան, Վ. Համբարձումյան, Պ. Պռոշյան, Սիրանես, Այգեձոր փողոցներն ու նրբանցքները, Նորավան թաղամասը և Երևանյան խճուղու 15–30 հասցեները։

3․ Ժամը 10:00–17:00 ջրամատակարարում կստանան Շահումյան, Աթարբեկյան փողոցները և Իսրայել Օրու նրբանցքը։

«Վեոլիա Ջուր»-ը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և նախապես շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։