ՄԻՊ ներկայացուցիչների այցելել են Երևանյան կայազորային հոսպիտալ
2026 թվականի հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ:
Այցը կատարվել է զինծառայողի ընտանիքի անդամի բողոքին արձագանքելու նպատակով՝ զինծառայողի առողջական վիճակի և ստացվող բուժօգնության ընթացքը ստուգելու, նրա իրավունքները պաշտպանելու և հետագա ծառայության պիտանիությունը գնահատելու նպատակով:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի և ղեկավար կազմի հետ՝ քննարկելու իրականացվող բժշկական հետազոտությունների ընթացքը, տրամադրվող բուժօգնությունը, ինչպես նաև ծառայության պիտանիության որոշման հարցերը:
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել նաև զինծառայողի հետ։ Վերջինս ընդգծել է հոգեբանի խորհրդատվության և առանձին պալատում տեղավորման անհրաժեշտությունը:
Հոսպիտալի հետ համագործակցության արդյունքում ապահովվել է զինծառայողի հոգեբանական աջակցությունը և նրա տեղափոխումը առանձին պալատ:
