ԱշխարհՍոցիալական

Էփշտեյնի նամակներում Բիլ Գեյթսին վերաբերող աղմկահարույց պնդումներ կան

ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված նոր փաստաթղթերում տեղ են գտել Ջեֆրի Էփշտեյնի կողմից արված պնդումներ, որոնք վերաբերում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի անձնական կյանքին։

Էփշտեյնը նամակներից մեկում պնդել է, որ Բիլ Գեյթսը սեռական հարաբերություններ է ունեցել «ռուս աղջիկների» հետ, ինչի արդյունքում վարակվել է սեռավարակով։ Նույն փաստաթղթում նշվում է, որ, ըստ Էփշտեյնի, Գեյթսը իրենից խնդրել է հակաբիոտիկներ, որպեսզի գաղտնի կերպով փոխանցի դրանք իր՝ այն ժամանակվա կնոջը՝ Մելինդա Գեյթսին։

Փաստաթղթերում նաև նշվում է, որ Էփշտեյնը Պիտեր Մանդելսոնին ուղղված նամակում գրել է, թե Սիեթլում «հիանալի ժամանակ է անցկացրել» Բիլ Գեյթսի հետ։ Բացի այդ՝ հրապարակված նյութերում առկա են նախկինում չհրապարակված լուսանկարներ, որտեղ Էփշտեյնը պատկերված է Գեյթսի հետ։

Նոր փաստաթղթերը պարունակում են նաև այլ աղմկահարույց պնդումներ՝ կապված բրիտանական արիստոկրատական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես նշվում է, որ Էփշտեյնը առաջարկել է Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին ընթրիք կազմակերպել 26-ամյա ռուս աղջկա հետ, ինչպես նաև պնդում կա, որ նա 10 հազար ֆունտ ստերլինգ է տրամադրել Լորդ Մանդելսոնի ամուսնուն՝ օստեոպաթիայի դասընթացի համար։

Միևնույն ժամանակ, Բիլ Գեյթսի ներկայացուցիչը արձագանքել է հրապարակված մեղադրանքներին՝ դրանք որակելով որպես «բացարձակ անհեթեթ և ամբողջովին սուտ»։

Մարինա Գրիգորյան