Կեղծ տեղեկություններ են շրջանառվում Փաշինյանի վերաբերյալ
Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում շրջանառվում են այն պնդումները, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ հերքել է այս պնդումները և շեշտել դրանց անհիմն բնույթը։
Ըստ նրա՝ շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությանը բնորոշ հատկանիշներ և հիբրիդային ազդեցության արշավների մաս է։ Հրապարակման հեղինակ Օկայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս տարածել է Հայաստանի պետական ինստիտուտների վերաբերյալ ոչ հավաստի և մանիպուլյատիվ տեղեկություն, ինչը արձանագրվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից։
