Գեղարքունիքի մարզում ծնվել է 105 երեխա հունվարին
2026 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզի ծննդօգնության աջակցություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է ընդհանուր 105 երեխա՝ 63 տղա և 42 աղջիկ։
Ամենաշատ ծնունդներ գրանցվել են Մարտունու ծննդատանը, որտեղ լույս աշխարհ է եկել 56 երեխա։ Վարդենիսի բժշկական կենտրոնում ծնվել է 11 երեխա, Գավառի բժշկական կենտրոնում՝ 14, իսկ Սևանի բժշկական կենտրոնում՝ 24 երեխա։
Ճամբարակի առողջության կենտրոնում 2026 թվականի առաջին ամսվա ընթացքում ծնունդ չի գրանցվել։
2025 թվականի նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի ծննդօգնության աջակցություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել էր 97 երեխա՝ 57 տղա և 41 աղջիկ, ինչը վկայում է ծնունդների թվի որոշակի աճի մասին։
