ԱշխարհՀայաստանՍոցիալական

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը ՀՀ ռազմական հաստատություններ է այցելել

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:

Այցի ընթացքում գեներալին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը և կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները: Նա նաև մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի և հեռավար ուսուցման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Այցի ընթացքում գեներալ Չաուհանը նաև այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Նա կարդացել է դասախոսություն և ծանոթացել ուսումնառության ու հետազոտական գործընթացների հիմնական ուղղություններին:

Մարինա Գրիգորյան