Փաշինյանն ու Ալիևը ստացան «Զայեդ» եղբայրության մրցանակները

Աբու Դաբիում ընթացավ «Զայեդ մարդասիրական եղբայրության» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը մասնակցեցին տարածաշրջանի և աշխարհի առաջնորդներ, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Մուսուլմանական ավագ խորհրդի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Աբդել Սալամը։

Ելույթներ ունեցան նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք խոսեցին տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու համերաշխության կարևորության մասին:

Միջոցառմանը խոսեց նաև ակտիվիստ, կին-ազատությունների պաշտպան և մրցանակի ստացող Զարքա Յաֆթալին։

Մարինա Գրիգորյան